Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Փետրվարի 17-ին Կազանում անցկացված միջազգային`«Աստղային տոմս»մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը. հաղորդում է kazanpress.ru-ն:
Ապրիլի 24-ին Բելգրադում Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում <<Կոչե'մ ապրողաց>> խորագրով:
Թուրքիայի Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարից  դուրս մնաց պոլսահայ Ջորջ Շեքերը: Նա ելույթ ունեցավ երկու մասնակից ընկերների հետ` կատարելով Աժդա Փեքքանի «Վերջին ճանապարհորդ» երգը:
Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:
Նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հաշմանդամ անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել էին «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը և Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը՝«Մենք տարբեր ենք, թերևս կարողունակ ենք» ընդհանուր նախագծի շրջանակներում:
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: ՈՒստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան և ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից առաջին ծրագիրը մարտի 10-ին իրականացրեց Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական ...
Հնդկաստանի Կերալա քաղաքում, հունվարի 28-ին, իր աշխատանքն է սկսել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` ...
Անթիլիասում, Գարեգին Բ կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 29-30-ը տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցում էին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Տ. Զաքարիա վարդապետ Բաղու ...
Շուտով Չեխիայի պատգամավորների նորըտիր պալատում կձեւավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ: Այս մասին դեկտեմբերի 12-ին, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկը:
Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։
Մարսելահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն՝ հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կայանալիք այցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին այցի հետ կապված որեւէ արտառոց բան չկա, այն որեւէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Կարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը «Երեւանում, տհաճ իրավիճակում» հոդվածում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: